Հայերեն   English   Русский  

​Պապիլոմայի դեմ


  
դիտումներ: 113

Ճիշտ է, պապիլոման բարորակ նոյագոյացություն է համարվում, սակայն հազվադեպ, բայց այն կարող է վերածվել չարորակ գոյացության: Պարզապես պետք է տեղյակ լինել դրա մասին : Իսկ այս խնդրից իսպառ ազատվելու համար հատուկ հակավիրուսային թերապիա է իրականացվում:

Իսկ ի՞նչ է առաջարկում ժողովրդական բժշկությունը

Հավի ձուն օգնում է ազատվել անգամ բազմաթիվ պապիլոմաներից: Սակայն այս միջոցը կարող են կիրառել միայն նրանք, ովքեր ալեգիկ չեն և ձու ուտում են:

Ձվի փոշի

Այս միջոցը պատրաստելու համար 2 ձվի կեղև է հարկավոր, բամբակ ու կպչուն ժապավեն: Ձվի կճեպը դնել 250 աստիճան տաքացված ջեռոցը 30 րոպե: Իսկ հովանալուց հետո տրորել այնքան, որ ալյուր դառնա:

Ստացվածն ապակյա տարայի մեջ լցնել ու հերմետիկ փակել բերանը: Բամբակը մանր կտորների բաժանել ու պատրաստել կպչուն ժապավենը: Յուրաքանչյուր նորագոյացության վրա առատորեն ձվի փոշի ցանել, վրայից բամակ դնել ու կպչուն ժապավենով ամրացնել: Յուրաքանչյուր սպեղանին պետք է փոխել 3 օրը մեկ, իսկ բուժման տևողությունը 2-3 շաբաթ է: Ասում են, որ արդյունքը բուժման մեկ կուրսից արդեն երևում է:

Հավի ձվի սպիտակուց

Եթե պապիլոմայի գոյացությունները դեռ մանր են, ապա դրանցից հնարավոր է ազատվել ձվի սպիտակուցի օգնությամբ:

Սպիտակուցն առանձնացնել դեղնուցից, ապա բամբակը թաթախել ձվի կճեպին մնացած սպիտակուցի մեջ ու դրանով տրորել պապիլոմաները: Պրոցեդուրան կրկնել օրական 3-4 անգամ, ցանկության դեպքում՝ ավելի հաճախ: Մեկ շաբաթից պապիլոմայի գոյացությունները կփոքրանան: Պետք է պրոցեդուրան շարունակել մինչև վերջնականապես դրանցից ազատումը: Դրա համար 3-4 շաբաթ է պետք, ուրեմն զինվեք համբերությամբ:

Ծիծեռնախոտով բուժում

Պապիլոմաները գորտնուկների նման վախենում են ծիծեռնախոտից (չիստոտել): Ահա ժամանակով ու փորձությամբ ստուգված բաղադրատոմսեր:

Ուշադրություն. այս նյութը ագրեսիվ է ու կարող է պապիլոմային հարակից մաշկը վնասել, խուսափեք առողջ հատվածի վնասումից:

Ծիծեռնախոտի հյութը պետք է քսել նորագոյացությանը յուրաքանչյուր 3 ժամը մեկ, իսկ 2-րդ, 3-րդ շաբաթը՝ օրական 3 անգամ:

Հունական ընկույզի քսուք

Առաջարկվող միջոցը յուրահատուկ հոտ ունի ու կարող է ոչ բոլորին դուր գալ: Քսուք պատրաստելու համար հարկավոր է 3 մաքրած ընկույզը (եթե թերհաս լինի՝ շատ ավելի լավ) անցկացնել մսաղացով կամ հավանգի մեջ մանրացնել ու վրան այնքան կերոսին ավելացնել, որ ստացվի թթվասերի խտության զանգված:

Այս խառնուրդը հաստ շերտով քսել պապիլոմայի վրա ու ծածկել պոլիէթիլենով, թողնել 30 րոպե: Նման պրոցեդուրան պետք է կատարել օրական մեկ անգամ, քնից առաջ, մեկ շաբաթից ոչ ավելի:

Հունական ընկույզի տերևների թուրմ

Թերմոսի մեջ 50 գ թարմ տերևներ լցնել, վրան՝ եռման ջուր ու թրմել մեկ օր:

Ստացվածով 2-3 շաբաթ տրորել պապիլոման օրական 5-6 անգամ:

Ընկույզը՝ մեղրով

Երբեմն նկատվում է, որ պապիլոմաները բորբոքվում են: Այդ դեպքում դրանցից կարելի է ազատվել մեղրի ու ընկույզի խառնուրդով:

Եթե համոզված եք, որ մեղրից ալերգիա չունեք, ապա պատրաստեք այս միջոցը հետևյալ կերպ: 5 ջարդած խոշոր ընկույզը մանրացնել ու ավելացնել ոչ մեծ քանակությամբ ցանկացած մեղր. պետք է քսուքանման խառնուրդ ստացվի: Ամեն առավոտ ու երեկո պապիլոմայի վրա հաստ շերտով քսել այս խառնուրդից: Ծածկելը պարտադիր է՝ միջոցի ազդեցությունն ուժգնացնելու համար: Այս քսուքը պետք է առնվազն մեկ ժամ մնա պապիլոմայի վրա: Բուժման տևողությունը մոտ մեկ ամիս է:

Եթե մեկ ամիս բուժվելու արդյունքում նկատում եք, որ պապիլոման ոչ մի կերպ չի լքում ձեզ, ուրեմն դադարեցրեք ինքնաբուժումն ու դիմեք մաշկաբանին, որը կգտնի ձեզ համար անցանկալի գոյացությունից ազատվելու լավագույն միջոցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: