Հայերեն   English   Русский  

7 հոգու սպանողը խելագար է, բայց ես այդպիսին չեմ. Պերմյակովը դատարանում


  
դիտումներ: 870

Վալերի Պերմյակովը պատասխանել է նաև փաստաբան Միհրան Պողոսյանի հարցերին և տվել նույն պատասխանները, ինչ վերջինիս գործընկերներին՝ ձեր հարցերին չեմ պատասխանի:

Երբ փաստաբանը հարցրեց՝ ինչպե՞ս կբացատրեք, որ նախաքննության ընթացքում առանձին դեպքերով ինքներդ եք ցանկություն հայտնել ցուցմունք տալ, իսկ հիմա հրաժարվում եք հարցերին պատասխանել, Պերմյակովը դարձյալ նշել է՝ հարցերի չեմ պատասխանում:

Այնուամենայնիվ, որոշ հարցերի պատասխաններ հաջողվել է ստանալ Պերմյակովից:
Փաստաբան Պողոսյան. – Ձեզ բռնողներին սպանության մասին ասել եք, որ դուք չեք արել: Այդպե՞ս է:
Պերմյակով. – Այո:
Պողոսյան. - Ինչու՞ եք այդ մասին նրանց ասել:
Պերմյակով. – Հարցրել են՝ պատասխանել եմ:
Պողոսյան. – Եթե ձեզ նկարագրեին այնպիսի մեկին, որը 7 մարդ է սպանել, նաև 2 երեխայի, ինչպե՞ս նրան կբնութագրեիք:
Պերմյակով. – Խելագար: Բայց դա ինձ մի վերագրեք, ես այդպիսին չեմ:
Պողոսյան. – Արդյո՞ք տղամարդու արարք է քնած ժամանակ մարդկանց սպանելը:
Պերմյակով. – Դա լավ չէ:
Պողոսյան. – Զղջալը դա ձեզ համար միայն բա՞ռ է: Ինչպե՞ս անձը կարող է զղջալ:
Պերմյակով. – Չեմ պատասխանի:
Պողոսյան. – Եթե մարդն ասում է զղջում է, դա զղջա՞լ է:
Պերմյակով. – Այո, ես ոչ միայն հայտարարում եմ, որ զղջում եմ, այլ իրոք զղջում եմ, բայց ավելին անել չեմ կարող:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: