Հայերեն   English   Русский  

''Больше не хочу ответить''. Պերմյակովը դատավոր Մովսեսյանին


  
դիտումներ: 689

Վալերի Պերմյակովը դատավարության ժամանակ պատասխանել է նաև իր փաստաբանի հարցերին: Մասնավորապես նա նշել է, որ չի ցանկանում պատասխանել հարցերի, բայց Էդվարդ Աղաջանյանի հնչեցրած գրեթե բոլոր հարցին պատասխաններ է տվել:

Երբ Աղաջանյանը հարցրեց, թե նախաքննական ցուցմունքներում նշել է, որ դասալքություն է կատարել տան անդամների կարոտից, արդյո՞ք դա այդպես է: Վալերի Պերմյակովը պատասխանեց. ՛՛Ոչ՛՛:

՛՛Պատկերացնու՞մ էիք, ինչպես եք Գյումրիից տուն հասնելու՛՛, - հարցրեց Աղաջանյանը, լսելով Պերմյակովի այն պատասխանը, թե ինքը երբեք չի հաշվել որքան գումար է հարկավոր Չիտա հասնելու համար:

՛՛Ես սահմանը հատել չեմ ցանկացել: Ինչպես որ այս ամենը չեմ ցանկացել՛՛, - պատասխանեց Վալերի Պերմյակովը:

՛՛Այս ամեն ասելով ի՞նչ նկատի ունեք՛՛, - հարցրեց փաստաբանը:

՛՛Այն, ինչի համար կանգնած եմ այստեղ և հարցերի եմ պատասխանում՛՛, - եղավ Պերմյակովի պատասխանը:

Երբ հարցեր տալու հերթը հասավ դատական նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանին, բոլոր հարցերին ամբաստանյալը մեկ պատասխան ուներ՝ ՛՛չեմ հիշում՛՛:

Հերթական անգամ դատավորը հարցրեց՝ լսելով իրեն առաջադրված մեղադրանքը, գործի բոլոր փաստերն ու ապացույցները, իրեն մեղավոր ճանաչու՞մ է: Պերմյակովը նշեց, թե հարցին չի պատասխանի:

՛՛Հարց ու պատասխանի ժամանակ արդեն մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եք, ո՞րն է հիմա չպատասխանելու պատճառը՛՛, - հարցրեց դատավոր Հարություն Մովսեսյանը:

՛՛Больше не хочу ответить՛՛, - պատասխանեց Վալերի Պերմյակովը:

Այսքանով դատարանն ավարտեց ամբաստանյալի ցուցմունքների հրապարակումը և հաջորդ դատական նիստում կներկայացվեն քննչական փորձարարությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: