Հայերեն   English   Русский  

​Պերմյակովը չէր գիտակցում, թե՞ ծաղրում էր


  
դիտումներ: 754

Վերջապես դատարանը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղել Վալերի Պերմյակովին և նրանից ստանալ պատասխաններ: Ինչպիսին էին նրա պատասխանները, ինչպես էր իրեն պահում և ինչ նոր բացահայտություններ եղան այս դատական նիստում: Փաստաբանները նշում են, ի տարբերություն նախաքննության, այս անգամ Պերմյակովը գիտակցում էր իրեն տրված հարցերը:

՛՛Մի բան ակնհայտ է, հարցադրումներն ինքը շատ լավ գիտակցում էր, նաև գիտակցում էր ինչին պետք է պատասխանի, ինչին ոչ: Եվ ակնհայտ երևում էին, որ պատասխանները խուսափողական էին, իսկ որտեղ հասկանում էր, որ իր պատասխաններն այնքան էլ ճիշտ կարող է չմեկնաբանվեն, ուղղակի հրաժարվում էր պատասխաններից՛՛, - ասում է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Փաստաբանների գնահատմամբ, հենց այս հարցուպատասխաններից էլ երևում են՝ Պերմյակովի հոգեվիճակի հետ կապված խնդիրներ կան:
՛՛Այնպիսի հարցերի էր պատասխանում ՛՛չեմ հիշում՛՛, որոնք անհնար էր չհիշել: Օրինակ հարցին, թե դուք քաղաքացիական հագուստով էի՞ք, ասում է՝ ոչ: Բա այդ դեպքում ինչո՞վ էիք, ասում է չեմ հիշում: Հնարավո՞ր է, որ հագուստ չկար հագիդ, ասում է՝ ոչ իհարկե կար հագուստ: Այսինքն, մնում է ընդամենը մեկ պատասխան, որ ինքը եղել է զինվորական համազգեստով: Նման պատասխան կարող է հնչել կամ երբ դու չես գիտակցում, թե ինչ ես ասում, կամ որ դու ուղղակի դիմացինին ծաղրում ես: Այլ կերպ չի կարելի մեկնաբանել իր պատասխանները՛՛, - շարունակում է փաստաբանը:
Լուսինե Սահակյանի բնութագրմամբ Պերմյակովը նաև շատ լավ գիտակցում է, որ սոցկայքերով իր գրածները, որոնցում փորձել է ձևացնել թե ինքը շատ լուրջ տղամարդ է և այլն, շատ ծիծաղելի է: Այս ամենը բացահայտվել է, ուստի այսօր արդեն նա հայտարարում է՝ դրանք ինքը չի գրել:
՛՛Ինքը գիտակցում է իր գործողությունները և դրանց հետևանքները հասկանում է:Այս սպանությունն էլ չի կատարել անմեղսունակության վիճակում՛՛, - նշում է փաստաբանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: