Հայերեն   English   Русский  

«Հայաստանում ես տեսա զարմանահրաշ գեղեցիկ մարդկանց ու արտասովոր աչքեր». Դմիտրի Բրիկման


  
դիտումներ: 558

2015 թվականի հունիսին՝ Երևանում թափ առած «Էլեկտրիկ Երևան» շարժման օրերին, երբ մարդիկ պայքարում էին հոսանքի գնի թանկացման դեմ, Երևան էր ժամանակել տաղանդավոր ռուս լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը: Տեսնելով Հայաստանը՝ նա պարզապես սիրահարվեց. այդ սիրո արդյունքը դարձավ լուսանկարչի «Հայաստանի աչքերը» ալբոմը:

«Հայաստանի աչքերը» ալբոմը

Barev.today-ը զրուցել է Բրիկմանի հետ, ով կիսվել է իր հիշողություններով ու տպավորութուններով:

-Դուք շրջագայում եք լուսանկարելու, թե՞ ճամփորդելու նպատակով:

-Ես լուսանկարում եմ հասկանալու համար: Ըստ իս՝ լուսանկարչությունն այսօր տարածված է այն պատճառով, որ դա կանգ առնելու, տեսնելու, ապա հանգիստ պայմաններում դիտելու, տեսածդ ընկալելու միակ միջոցն է: Լուսանկարչությունն ինձ համար ոչ թե նպատակ, այլ աշխարհը ճանաչելու միջոց է:

-Ի՞նչ չափանիշներով եք ընտրում այն երկրներն, ուր այցելում եք: Ինչու՞ Հայաստան գնացիք:





«Հայաստանի աչքերը» ալբոմը

-Ուր էլ գնաս՝ հետաքրքիր է: Աշխարհն ընդհանրապես շատ հետաքրքիր է: Շատ խորանալ պետք չէ. առօրյա տնային թոհուբոհի մեջ կարելի է զարմանալի հետաքրքիր երևույթներ տեսնել: Հայաստանում ես շատ պատահական եմ հայտնվել: Ինձ հրավիրեցին մասնակցելու «Ֆրեսկո» փառատոնին: Հրավիրեցին, որպեսզի իմ լուսանկարների ցուցադրությունն իրականացնեն՝ ասելով, որ հրավերը 10 օրով է: Ես հարցրի. «Բայց ցուցահանդեսի բացումը մեկ երեկո է լինելու: Հետո ի՞նչ ենք անելու»: Կազմակերպիչներից Աննա Կարապետյանն ու Շահեն Նազարենկոն պատասխանեցին, թե մյուս օրերին էլ պարզապես ընկերություն կանենք: Ես մտածեցի, թե դա պարզապես հայկական քաղաքավարություն է, սակայն այդպես էլ եղավ: Ես ժամանեցի Հայաստան, ընդ որում այն պահին, երբ Ձեզ մոտ՝ Բաղրամյան պողոտայում, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցեր էին: Հենց առաջին օրը հայտնվեցի ցույցի հրապարակում, որտեղ ինձ համար անսպասելի ձևով տեսա մեծ թվով զարմանահրաշ գեղեցիկ մարդկանց ու արտասովոր աչքեր: Այդ օրվանից էլ սկսվեց իմ սիրավեպը Հայաստանի հետ:

«Հայաստանի աչքերը» ալբոմը

-Կպարտմե՞ք ձեր ֆոտոթարգմանություններ մասին, ինչպես առաջացավ գաղափարն ու ինչ է նշանակում

-Ֆոտոթարգմանությունն իրականում զրույցի այլ թեմա է: Մի քանի խոսքով եթե ասեմ, ապա ինչ-որ պահի որոշեցի լուսանկարչության լեզվով թարգմանել Աստվածաշնչյան «Ժողովողները»: Համաձայնեք, որ լուսանկարչությունը լեզու է՝ պատկերների լեզու: Իսկ ինչու՞ չփորձել բառերի լեզուն վերածել պատկերների լեզվի: Այս աշխատանքը պարզվեց շատ հետաքրքիր է: Ընթացքում արդեն պարզ էր, որ իմ արած աշխատանքը սահմանում չունի և ես դրան տվեցի «ֆոտոթարգմանություն» անունը…



«Հայաստանի աչքերը» ալբոմը

-Ձեր բազմաթիվ ալբոմների մեջ կա «Հայաստանի աչքերը» անունով ալբոմ: Ձեզ այդքան հմայե՞լ են հայկական աչքերը:

-Շատ այցեր եղան Հայաստան: Ես զանազան վայրերում եղա,ինչպես օրինակ Երևանյան հին Կոնդ թաղամասում կամ Գյումրիում, որտեղ մարդիկ երկրաշարժից հետո դեռ տնակներում են ապրում: Ես խեղդվում էի այնտեղ հանդիպող մարդկանց աչքերի դրական էներգիայից: Ես տեսա մարդկանց՝ առանց սոցիալական դիմակների՝ հասարակ, դժվարութուններ, բաժանում, սեր ու ցավ ապրող մարդկանց: Դե իսկ լուսանկարչական ապարատը նկարում էր այն, ինչ տեսնում էր: Հենց այդպես պատահական ալբոմը ստացավ «Հայաստանի աչքեր» անունը: Մարդու հագուստը, դեմքը կարող ես պատռել…Բայց աչքերը երբեք չեն խաբում… Դա յուրօրինակ ծխնելույզ է դեպի հոգու խորքը:

-Է՞լ ինչը ձեզ դուր եկավ Հայաստանում


-Մարդկային շփումների ճոխությունը, որ ավելի եմ գնահատում, քան թանկարժեք մեքենաներն ու տները: Իսկ Հայաստանում շփումը իսկապես շքեղ է: Բնությունը, եկեղեցիները հիասքանչ են, բայց այս ամենն առանց մարդկանց զրոյական է դառնում: Եթե այսօր Հայաստանն այլ ժողովրդով բնակեցվի, միանգամայն այլ երկիր կդառնա և ոչ այն պատճառով, որ նրանք ավելի լավը կամ վատը կլինեն, այլ այն պատճառով, որ երկիրը նախևառաջ մարդիկ են: Ինձ մոտ շատ տպավորվեց Գեղարդը, դրա խիստ պարզությունը, բնականությունը: Գեղարդը ինչ-որ առումով նման է Երուսաղեմում՝ Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարին: Բաց չէի թողնի նորից Գեղադրում լինելու և այնտեղի խաղաղության մեջ մի փոքր նստելու հնարավորությունը: Մի բան կա, որ խոսքերով նկարագրել հնարավոր չէ…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: