Հայերեն   English   Русский  

Իվետա Մուկուչյանի եվրատեսիլյան առաջին փորձը բուռն արձագանքներ է ստանում. տեսանյութ


  
դիտումներ: 764

Եվրատեսիլ 2016 երգի միջազգային մրցույթի մասնակիցներն արդեն Ստոկհոլմում են:

Մրցույթի առաջին կիսաեզրափակչի ինը մասնակիցներ այսօր առաջին փորձն են կատարել եվրատեսիլյան բեմում: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ևս առաջին անգամ կատարեց իր Lovewave երգը:

Թեև փորձի ամողջական տեսագրությունը համացանցում դեռ բացակայում է, արձագանքները թե հայ, թե օտար հանդիսատեսի շրջանում չափազանց բուռն են:

«Դա սիրո ալիք չէր, դա իսկական ցունամի էր»,-գրում է Եվրատեսիլը լուսաբանող wiwibloggs-ը՝ նշելով, որ նա հաղթելու բոլոր հնարավորութուններն ունի և այսօրվա լավագույն կատարումը նրանն է:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016» կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: