Հայերեն   English   Русский  

«Աղստև» գետը


  
դիտումներ: 96

անրային խորհրդում տեղի է ունեցել ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել շարք հարցեր:

Օրակարգի առաջին հարցը վերաբերել է Հայաստանի գետեր

Հանրային խորհուրդ է ներկայացրել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանի տարբեր գետերի ափերի ավազային գրունտների հետազոտությունները ցույց են տալիս դրանցում ավելի քան տարեկան 4 տոկոս թանկարժեք մետաղների պարունակությունը, և որ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր գետի ափերի տարածքները տրամադրվել են լիցենզավորված քաղաքացիներին ոսկի հանելու նպատակով:

Նիստին հարցը ներկայացրել է ԻՏՁՄ ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը: Վերջինս նշել է, որ Հայաստանում այսօր ոսկու կորզմամբ զբաղվողներ կան, ինչը, սակայն, անօրինական է, մինչդեռ, եթե հարցը կարգավորվի օրենքով, ապա դա առավել արդյունավետ ձևով կիրականացվի՝ օգուտ տալով թե´ այդ գործունեությամբ զբաղվողներին և թե´պետությանը:

Դավիթ Գրիգորյանը բերել է նաև այլ երկրների օրինակներ՝ մասնավորապես Ավստրալիայի օրինակը, որտեղ այդ գործունեությունը նույնպես կարգավորված է օրենքով և համարվում է երկրում տուրիզմի խթանման կարևոր գործոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: