Հայերեն   English   Русский  

Samsung-ը խորհուրդ է տալիս արագ հետ վերադաձնել Galaxy Note 7-ը


  
դիտումներ: 106

Աշխարհահռչակ Samsung ընկերությունն իր օգտատերերին խորհուրդ է տվել անջատել Galaxy Note 7 սմարթֆոնները և հնարավորինս արագ փոխանակել նորով, այն բանից հետո, ինչ ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Սենտ Փիթերսբերգ քաղաքում սեպտեմբերի 5-ին մեքենայում թողնված Galaxy Note 7 սմարթֆոնը դարձել է պայթյունի պատճառ: Դեպքը տեղի է ունեցել լիցքավորման ժամանակ բռնկման վերաբերյալ ստացված հաղորդումների պատճառով սմարթֆոնների հետկանչման և վաճառքների դադարեցման մասին հայտարարությունից հետո:

Հավելենք, որ որոշ ավիաընկերություններ որոշել են արգելել այս մոդելի հեռախոսների օգտագործումն ինքնաթիռներում: Ավստրալական Qantas, Jetstar և Virgin Australia ավիաընկերությունները թռիչքի ողջ ընթացքում կսահմանափակեն Samsung Electronics-ի Galaxy Note 7 սմարթֆոնի օգտագործումը` անվտանգության նկատառումներով: սմարթֆոնը կթույլատրվի ինքնաթիռ մտցնել, սակայն հնարավոր չի լինի միացնել ինքնաթիռներում տեղադրված զվարճանքների էլեկտրոնային համակարգի USB պորտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: