Հայերեն   English   Русский  

​Կոկո Շանելը նացիստական գործակա՞լ է եղել


  
դիտումներ: 3393

Պարզվում է նացիստական Գերմանիայի հետախուզությունը հանրահայտ մոդելավորող ֆրանսիացի Կոկո Շանելին գրանցել է որպես իր գործակալ, ասվում է գաղտնի ծառայության արխիվային փաստաթղթերում:

Դա տեղի է ունեցել Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին:
Շանելի մասին փաստաթղթերում մասնավորապես պահպանվել է անանուն աղբյուրի նամակը ֆրանսիական Դիմադրության շարժմանը: Այնտեղ գրված է, որ «կասկածելի» համարվող Շանելը, 1942-1943 թվականներին եղել է բարոն Գյունտեր ֆոն Դինկլագեի սիրուհին և գործակալը, աշխատել որպես կցորդ ու կասկածվել հետախուզական գործունեության մեջ:

Կոկո Շանել

Արխիվի պատասխանատու Ֆրեդերիկա Կեգիների խոսքով, գրություններում ասվում է, որ Կոկո Շանելը փաստաթղթերում գրանցված է որպես 1919–1944 թվականներին Գերմանիայի ռազմական հետախուզության և հակահետախուզության գործակալ:

Նշվում է, որ դիզայները կարող էր չգիտակցել, որ աշխատում է նացիստների համար, իսկ ցուցակում նրան կարող էին ընդգրկել առանց իր համաձայնության:

Chanel նորաձևության տան հիմնադիր, աշխարհահռչակ Կոկո Շանելը երբեք չի թաքցրել իր հակասեմականությունն ու հակակոմունիստական համոզմունքները, իսկ Հիտլերին նա համարում էր «Մեծ եվրոպացի»: Այդ մասին խոսվում է ամերիկացի կենսագիր Հել Վոգանի «Թշնամու հետ անկողնում» գրքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: