Հայերեն   English   Русский  
ԴԱԺԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Վերջապես դատարանը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղել Վալերի Պերմյակովին և նրանից ստանալ պատասխաններ: Ինչպիսին էին նրա պատասխանները, ինչպես էր իրեն պահում և ինչ նոր բացահայտություններ եղան այս դատական նիստում: Փաստաբանները նշում են, ի տարբերություն նախաքննության, այս անգամ Պերմյակովը գիտակցում էր իրեն տրված հարցերը:
Վալերի Պերմյակովը դատավարության ժամանակ պատասխանել է նաև իր փաստաբանի հարցերին: Մասնավորապես նա նշել է, որ չի ցանկանում պատասխանել հարցերի, բայց Էդվարդ Աղաջանյանի հնչեցրած գրեթե բոլոր հարցին պատասխաններ է տվել:
Վալերի Պերմյակովը պատասխանել է նաև փաստաբան Միհրան Պողոսյանի հարցերին և տվել նույն պատասխանները, ինչ վերջինիս գործընկերներին՝ ձեր հարցերին չեմ պատասխանի:
Փաստաբան Երեմ Սարգսյանը ևս մի շարք հարցեր է ուղղել ամբաստանյալ Վալերի Պերմյակովին, ով որոշներին չգիտեմ, մյուսներին չեմ պատասխանի, ոչ պատասխաններն է տվել:Յուրաքանչյուր հարցից հետո, մի փոքր մտածելով Վալերի Պերմյակովը այնպիսի պատասխաններ էր տալիս, որոնք իր շահերից էին բխում:
Տեղի ունեցավ Ավետիսյանների սպանության գործով հերթական դատական նիստը: Պետմեղադրող դատախազ Գևորգ Գևորգյանը շարունակեց ներկայացնել ամբաստանյալ Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները, քանի որ վերջինս հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալուց:
Արդեն երկու դատական նիստում դատարանը հրապարակում է Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները, վերջինս հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց: Ինչպիսին է նրա պահվածքը դատարնում, հարցաքննությունների ժամանակ. փորձել են վերլուծել փաստաբանները: Պերմյակովը ոչ միայն ագրեսիվ վարք է ցուցաբերել, քննիչներին կոշտ պատասխաններ տվել, այլև ստել է, ապա այդ մասին խոստովանել:
Գնահատելով Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները, փաստաբան Երեմ Սարգսյանը միանշանակորեն փաստում է,որ բոլոր ցուցմունքներում կան բազմաթիվ հակասություններ: Փաստաբանը հատկապես առանձնացնում է սպանության շարժառիթի մասը: Ի սկզբանե հայտարարված այն վարկածին, թե Վալերի Պերմյակովը Ավետիսյանների տուն մուտք է գործել ջուր խմելու նպատակով, վերջինիս նախաքննական ցուցմունքներից պարզվում է,որ շարժառիթը բոլորովին այլ է: Սարգսյանի փոխանցմամբ նախկին վարկածն ակնհայտորեն իրականությանը չէր համապատասխանում:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի արտագնա նիստով շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը: Ընթերցվում էին մեղադրյալ Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Ըստ դրանց, վերջինս ասել է, որ զորամասը լքելու իր մտադրության մասին ոչ մեկ չի իմացել, ինքն էլ մտադրություն չի ունեցել կրկին վերադառնալ զորամաս:՛՛Ես հասկանում էի, որ ոչ ոք ինձ հենց այնպես հագուստ ու միջոցներ չէր տա, իսկ զենքի միջոցով ես կարող էի դա վերցնել ցանկացածից: Զենքն ինձ հետ վերցրել էի հագուստ ...
Շարունակվեց Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակումը: Նախորդ դատական նիստում էր սկսվել Պերմյակովի ցուցմունքների հրապարակումը, որը կշարունակվի նաև հաջորդ նիստում: Ընդհանուր առմամբ Վալերի Պերմյակովը հայ և ռուս քննիչների կողմից հարցաքննվել է 17 անգամ: Գրեթե բոլոր ցուցմունքներում նա նույն պատասխանն է տվել Ավետիսյանների տանը տեղի ունեցածի մասին: Նաև նշել է՝ նպատակ չի ունեցել սպանել տան անդամներին.
Դատարանում հրապարակվեցին Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների մի մասը: Ամփոփելով դրանք, փաստաբան Երվանդ Վարոսյանն ասում է՝ ընդհանուր առմամբ դրանք իրականությանը համապատասխանում են:
Վալերի Պերմյակովին հարցաքննել են նաև հայ քննիչները, որոնց նա, ի տարբերություն ռուսական քննիչների, երբեմն կոշտ պատասխաններ է տվել: Նա պատմել է, որ զորամասից փախել է քաղաքացիական հագուստ և գումար հայթայթելու նպատակով, որ կարողանա գնալ Չիտա՝ ընտանիքին տեսության:
Դատավարության այս փուլում հրապարակվեց ամբաստանյալ Վալերի Պերմյակովի առաջին հարցաքննությունը, որը տեղի է ունեցել 2015թվականի հունվարի 13-ին՝ նրա ձերբակալությունից մոտ 2-3 ժամ անց:Սա ենթադրել է տալիս, որ Պերմյակովի մոտ պետք է լիներ կաշկանդվածություն, հարցերին դժվարությամբ պատասխանելու, հոգեկան ծանր վիճակ:
՛՛Ես ուժգին կարոտ եմ ապրել ընտանիքիս նկատմամբ, հենց դրա համար էլ փախա զորամասից, որ քաղաքացիական հագուստ ու փող գտնեի, գնայի տուն՛՛, - հունվարի 14-ին տված հարցազրույցում պատմել է Վալերի Պերմյակովը: ՛՛Կծելով կտրեցի մետաղացանցի լարերը, զրահաբաճկոնս հանեցի ու անցա, հաղթահարեցի նաև փոսը ու քայլեցի դեպի քաղաքի ուղղությամբ՛՛, - շարունակել է Պերմյակովը:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի արտագնա նիստով շարունակվեց Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը: Ինչպես և նախապես հայտարարվել էր դատարնում ցուցմունք տալու հերթը գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովինն էր: Վերջինս հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց և հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Պետմեղադրողը նախ ընթերցեց Պերմյակովի առաջին ցուցմունքները, որ տվել էր ռուսական կողմի քննիչներին, ապա ցուցադրվեց այդ հարցաքննության տեսագրությունը: Հետո ներկայացվեց Պերմյակովի հարցաքննությունը ...
Դատարանն ավարտեց փաստաթղթերի հրապարակումը: Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստում կսկսվի իրեղեն ապացույցների հետազոտման փուլը: Տուժող կողմի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ պարտադրել ռուսական ռազմաբազային գտնել և ծանուցագրերը փոխանցել գործով 7 վկաներին, որոնք 2015 թվականի հունվարի 12-ին ծառայություն են անցկացրել Վալերի Պերմյակովի հետ: Իսկ Անդրեյ Նիկիշինը, ով անձամբ է ընտրել և Չիտայից Գյումրի ծառայության բերել Պերմյակովին ու նրա դասալքության օրը եղել է վերակարգի պատասխանատու հերթապահը, ...
18:52 List
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: