Հայերեն   English   Русский  
Իրադրությունը շփման գծում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանրապետության Նախագահը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները հասարակությանն այսօր հետաքրքրող և մտահոգող մի շարք հարցերի վերաբերյալ, ներկայացրել իր մոտեցումները:
Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր), ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք գյուղերում այսօր ժամանակավոր ապաստան է գտել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն իր հայրենի գյուղից տեղահանված շուրջ 340 թալիշցի` մոտ 90 ընտանիք:
Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ, ովքեր կարողացել են հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում մեր ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը:
Մայիսի 2-ի լույս 3-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է փաստարկված իրավական գնահատական Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության նկատմամբ անթույլատրելի ու անխտրական զենքի գործադրման, ինչպես նաև ադրբեջանական խաղաղ բնակավայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելու վերաբերյալ: Ընդ որում, վերջին դեպքում հարցը քննարկվում է հենց Ադրբեջանի կողմից իր իսկ պոզիտիվ պարտականությունները չկատարելու և դրա համար պատասխանատվություն կրելու տեսանկյունից:
«ԼՂՀ հարցը վերաբերում է ՀՀ Անվտանգության համակարգին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:
Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ ասվում է. «ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների»:
Ստեփանակերտի հոսպիտալում մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը մահացել է վիրավոր զինծառայողներից մեկը` 20-ամյա Սարգիս Գասպարյանը:
Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ հիմնականում անկանոն բնույթի:
Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ,
Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում:
Մենք հիմա ծայրաստիճան զգոն պետք է լինենք և միևնույն ժամանակ հարձակման անցնենք բոլոր ոլորտներում, հատկապես դիվանագիտական ասպարեզում: Անհապաղ պետք է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հակառակ դեպքում վաղը ուշ է լինելու:
ԼՂՀ զինված ուժերի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ:
Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը,
18:52 List
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: