Հայերեն   English   Русский  
Հասարակություն
եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ: Սև ծովի շրջաններից դեպի Հայաստան տեղաշարժվող ցիկլոնը իր հետ կբերի անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում:
Հայկական այբուբեննկարիչ Ջովաննի Դիեբոլոն 1752-53Հայկական այբուբենը՝ 1690Յան Լույկեն՝ նկարիչ, փորագրիչ և բանաստեղծ
Հայկական այբուբեննկարիչ Ջովաննի Դիեբոլոն 1752-53Հայկական այբուբենը՝ 1690Յան Լույկեն՝ նկարիչ, փորագրիչ և բանաստեղծ
Հայկական այբուբեննկարիչ Ջովաննի Դիեբոլոն 1752-53Հայկական այբուբենը՝ 1690Յան Լույկեն՝ նկարիչ, փորագրիչ և բանաստեղծ
Հայկական այբուբեննկարիչ Ջովաննի Դիեբոլոն 1752-53Հայկական այբուբենը՝ 1690Յան Լույկեն՝ նկարիչ, փորագրիչ և բանաստեղծ
Աշխարհահռչակ Samsung ընկերությունն իր օգտատերերին խորհուրդ է տվել անջատել Galaxy Note 7 սմարթֆոնները և հնարավորինս արագ փոխանակել նորով, այն բանից հետո, ինչ ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Սենտ Փիթերսբերգ քաղաքում սեպտեմբերի 5-ին մեքենայում թողնված Galaxy Note 7 սմարթֆոնը դարձել է պայթյունի պատճառ: Դեպքը տեղի է ունեցել լիցքավորման ժամանակ բռնկման վերաբերյալ ստացված հաղորդումների պատճառով սմարթֆոնների հետկանչման և վաճառքների դադարեցման մասին հայտարարությունից հետո:
Սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ հայ եւ համաշխարհային կինոսերների ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Խոստում» կինոնկարի պրեմիերան։ Կարմիր գորգով անցնելիս Ֆիլմի առաջին ցուցադրությունը դիտելու եկած հյուրերից փայլել են օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը, Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ կինոնկարի սաունդթրեքի հեղինակ աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։
Սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ հայ եւ համաշխարհային կինոսերների ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Խոստում» կինոնկարի պրեմիերան։ Կարմիր գորգով անցնելիս Ֆիլմի առաջին ցուցադրությունը դիտելու եկած հյուրերից փայլել են օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը, Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ կինոնկարի սաունդթրեքի հեղինակ աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։
Սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ հայ եւ համաշխարհային կինոսերների ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Խոստում» կինոնկարի պրեմիերան։ Կարմիր գորգով անցնելիս Ֆիլմի առաջին ցուցադրությունը դիտելու եկած հյուրերից փայլել են օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը, Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքն ու Շարլոտ Լե Բոնը, ինչպես նաեւ կինոնկարի սաունդթրեքի հեղինակ աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։
անրային խորհրդում տեղի է ունեցել ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել շարք հարցեր:Օրակարգի առաջին հարցը վերաբերել է Հայաստանի գետեր
18:52 List
Հովիկ Թաշճյանը ծնվել ու մեծացել է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Երիտասարդ նկարիչ, գրաֆիկ-դիզայներն արդեն 8 ամիս է` ապրում է Հայաստանում որպես սովորական հայ քաղաքացի: «Մարդիկ կան, որ մեծ ծրագրերով են գալիս, մեծ գումարներ են բերում, որ ինչ-որ գործ դնեն: Ես ուղղակի եկել եմ` մտածելով, որ այն, ինչ Կանադա կընեմ, կարող եմ և հոս ընել: Այո, միգուցե Հայաստանի զորացմանը չեմ օգներ, ներդրումներ չեմ ըներ, բայց կարող եմ գալ ու հոս ապրել: Այս միտքը պետք է դրսի հայերը հասկնան: Պետք է նաև տեղյակ լինեն, որ Հայաստան չեն գա միայն երկիրն ազատագրելու կամ չգիտեմ ինչեր ընելու համար»:
Երբ շաբաթվա օրերին այցելեք վերնիսաժ՝ այնտեղ շատ սիրիահայերի կտեսնեք, որոնց մեծ մասը զբաղվում է զարդերի վաճառքով: Նրանց մեջ հաճելի արտաքինով, բարձրահասակ մի երիտասարդ կա` մոտ 20 տարեկան, որը նույնպես արծաթյա զարդեր է վաճառում: Քիչ այն կողմ նրա հայրն է` անտիկվար իրերի վաճառակետով: Հայր ու տղա զբաղվում են առևտրով, որ օրվա ապրուստը վաստակեն: Չէ՞ որ ամեն ինչ թողել են Սիրիայում ու ձեռնունայն հասել Հայաստան:
Ոչ հայկական արտաքինով, անգլախոս այս երիտասարդին տեսնողն առաջին հայացքից կմտածի, թե նա օտարերկրացի է, որը Հայաստան է եկել Հյուսիսային Եվրոպայի կողմերից: Կապույտ աչքերի, շիկահեր մազերի և մորուքի տակ, սակայն, հայկական հայացք ու դիմագծեր են թաքնված, ինչը ուշադիր լինելու դեպքում հնարավոր չէ չնկատել:
«Ինչպես վեհաշուք կաղնին է աճում մանրիկ սերմնաբույսից, այդպես էլ ամեն մեծ բան սկսվում է փոքրից»: Այս միտքը կարդում եմ կոսմետիկ բնական միջոցներ արտադրող հայկական «Նաիրիան» ընկերության կայքում: Սա ընդամենը մի պարզ նախադասություն է, որի մեջ թաքնված է մի մեծ ու հետաքրքիր բիզնես նախագծի իրականացման պատմություն: Դրա մասին արժե իմանալ, գնահատել և դրանով հպարտանալ:
Պետք էր գոնե մեկ անգամ դուրս գալ Ալթայի երկրամասից հասկանալու, թե որքան հեռու է այն աշխարհից: Բառնաուլը, ուր Մարիամը տեղափոխվել էր Թբիլիսիից, մինչ այդ իր համար սովորական մի քաղաք էր, և միայն այն ժամանակ, երբ ընտանիքով առաջին անգամ մեկնեց Սոչի հանգստանալու, հասկացավ, թե որքան հեռավոր ու ցուրտ է Սիբիրը:
Մարա Աբրահամյանը 6 տարեկան էր, երբ ընտանիքը 90-ականների սկզբին տեղափոխվեց Մոսկվա: Պատճառը ոչ միայն ցուրտ ու մութ տարիներն էին, այլև այն, որ Մարան հիվանդ էր, և այստեղ բուժվելու շանսերը քիչ էին:
Հայրենադարձության մեր հոդվածաշարի շրջանակներում հաճախ ենք ներկայացնում աշխարհի տարբեր ծայրերից հայրենիք վերադարձած հայերի պատմությունը, Հայաստանում նրանց գործունեությունն ու հաջողությունները, երբեմն էլ որոշ ժամանակ անց նույն հերոսին նորից ենք անդրադառնում: Նախ` պարզ է դառնում, որ հայրենադարձը չի հիասթափվել ու հեռացել, ինչպես ակնկալում են որոշ հոռետեսներ, բացի այդ, ուրախությամբ արձանագրում ենք, թե ինչ նոր ծրագրեր ու ձեռքբերումներ նա ունի հայրենիքում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանրապետության Նախագահը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, լսել նրանց առաջարկություններն ու կարծիքները հասարակությանն այսօր հետաքրքրող և մտահոգող մի շարք հարցերի վերաբերյալ, ներկայացրել իր մոտեցումները:
Հանրային խորհրդում ս.թ. ապրիլի 29-ին տեղի է ունեցել ՀԽ լիագումար նիստ, որի օրակարգի հիմնական հարցը վերաբերել է ՀՀ-ում Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի նախագծի քննարկմանը:Նախագծում ամրագրված է, որպեսզի Հանրային խորհրդում պարբերաբար քննարկվի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման գործընթացը` նպաստելով կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանը, գործընթացն առավել պարզ ու թափանցիկ դարձնելուն:
2015 թ. սեպտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը գումարեց 6-րդ նիստը, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նկատվում է հետագա աշխատանքի համադրման, պարբերական շփումների մշտական հարթակ ձևավորելու ընդհանուր պահանջ: Հանձնաժողովը քննարկեց և միաձայն ընդունեց Համահայկական խորհուրդ ձևավորելու շուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու մասին որոշումը: Ավելի ուշ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը պարզաբանեց, որ դա կդառնա աշխարհում հայերի վիճակին անդրադարձող խորհրդատվական հարթակ:
- 1992-93 թթ. Դուք պաշտպանության նախարար էիք, հենց այդ ժամանակ էր, որ կանոնավոր բանակի հիմքը դրվեց, իսկ պատերազմական գործողություններում` հաղթանակների շղթայի սկիզբը: Այնուամենայնիվ, բանակի հիմնադրումը միշտ չէ, որ Ձեր անվան հետ է կապվում:- Բանակը մի օրում չի կառուցվում, այլ էտապներով: Երբ 1991թ. Շարժումը եկավ իշխանության, մենք դեռ Խորհրդային Միության կազմում էինք, բայց արդեն սկսվել էին Հայաստան-Ադրբեջան զինված բախումները, ստեղծվել էին ֆիդայական ջոկատներ: Եվ մենք առաջին հերթին մտածեցինք այդ ջոկատները վերացնել և կանոնավոր տեսք տալ դրանց: Ես` որպես վարչապետ, առաջին հրամանը տվեցի, որ բոլոր ջոկատները լուծարվում են, բայց նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, պետք է մտնեն ՄՀՕՋ (Միլիցիայի հատուկ օպերատիվ ջոկատ):Դա առաջին քայլն էր. հետո՝ 1991 թ., կրկին կառավարության հրամանով պաշտպանության կոմիտե ստեղծվեց, քանի որ դեռ Խորհրդային Միությունում էինք և չէինք կարող նախարարություն ստեղծել: Հետագայում, երբ անկախացանք, ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, կոմիտեն վերածվեց նախարարության:Երբ պաշտպանության նախարար դարձա, կարևոր հարցերից մեկն այն էր, թե ինչպիսին պետք է լինի բանակը: Երկար խորհրդակցելուց հետո որոշեցինք հիմնվել սովետական, ոչ թե ՆԱՏՕ-ի տիպի բանակի մոդելի վրա: Քանի որ մինչ այդ մեր տղամարդիկ ծառայել էին սովետական բանակում, այնտեղ էին փորձառություն ձեռք բերել մեր պրոֆեսիոնալ սպաները, իմաստ չուներ անտեսել այդ փորձը և զրոյից նոր բան սկսել: Ստեղծեցինք այդպիսի բանակ` որոշելով հետագայում բարեփոխումների միջոցով այն համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին:Մեր երկրորդ որոշումն այն էր, որ զինակոչով բանակը նվազագույն չափով օգտագործվի ռազմական գործողությունների ժամանակ, և այդ գործողությունների համար փորձառու, հասուն տղամարդիկ պատասխանատվություն կրեն: Դրանք նախկին ֆիդայիներն էին, նախկինում Աֆղանստանում և սովետական բանակում ծառայածները, հիմնականում երեսունն անց տղամարդիկ: Մենք նրանցով պրոֆեսիոնալ բանակ ստեղծեցինք, այսինքն՝ նրանք արդեն իսկ կամավոր կռվում էին, պարզապես բանակային պարտավորություններ ստորագրեցին, պետությունն էլ իր հերթին թիկունքում գտնվող նրանց ընտանիքներին աշխատավարձ սահմանեց:Նրանց հետ հինգ տարվա պայմանագրեր էինք կնքում, այսինքն՝ զինակոչով բանակին զուգահեռ ստեղծվում էր նաև պրոֆեսիոնալ բանակ: Նրանց կորուստերը շատ քիչ էին լինում. փորձ ունեին, լավ գիտեին, թե երբ հարձակվել, երբ խուսանավել, իսկ 18 տարեկան տղաներն ուրիշ էին: Հիշում եմ, մի անգամ Լաչինում, երբ մեծ հարձակում սկսվեց, մերոնք փախան, 18 տարեկան տղա էր մենակ մնացել… Դա այն բացառիկ դեպքերից էր, որ 18 տարեկան տղան ընկել էր ռազմաճակատ ու գնդացրով 2 ժամ պահել էր թշնամուն, մինչև մերոնք կարողացել էին ուժերը հավաքել: Բայց նա զոհվեց: Սա 18 տարեկանի մտածողություն է՝ հերոսություն, իսկ երբ պրոֆեսիոնալների հետ էինք գործ ունենում, մեր կորուստները չնչին էին:Հաջորդ կարևոր քայլը: Մենք փորձառու ֆիդայի տղաներ ունեինք, որոնք պատերազմում էին, բայց պատերազմը գրքերում կարդացածից շատ արագ վերափոխվեց ժամանակակիցի. պետք էր տիրապետել էլեկտրոնիկային, հակաօդային պաշտպանությանը, պետք էր տիրապետել տեխնիկային, որն ունեինք:Կարևորեցինք պրոֆեսիոնալ սպաների դերը: Երբ դիմեցի Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, պարզվեց, որ մոտ 4400 հայ սպաներ են ծառայում ռուսական բանակում: Մենք կոչ արեցինք նրանց հայրենիք վերադառնալ: Եվ եկան: Հայրենիքին ծառայելու անձնական պարտքը բերեց նրանց: Ամենակարևորը` բանակում հաջողվեց իրականացնել նախկին ֆիդայիների և սովետական բանակից եկած պրոֆեսիոնալների համատեղ գործունեությունը, որ հաղթանակի երաշխիքներից մեկն էր:Կանոնավոր բանակի կառուցման գործում մեծ էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի դերը: Ռազմական գործողությունների ծրագրման, օպերացիաների մշակման գործում մեծ դեր ունեին նաև այլ զինվորականներ` գեներալ Դարիբալթայանը Քելբաջարի օպերացիայի ժամանակ (Հայաստանի կողմից), Յուրի Խաչատուրովը՝ Կապանի օպերացիայի ժամանակ և շատ ուրիշներ: Ինչքան էլ այժմ շատ անուններ նշեմ, միևնույն է, բոլորին չեմ կարող նշել, և դա անարդար կլինի շատերի հանդեպ, որոնք անձնազոհաբար պայքարել են մեր հաղթանակի համար: Հետագայում երևի հարկ կլինի այդ ամենի մասին խոսել ավելի մանրամասն` նշելով յուրաքանչյուրի դերը:Այդ ժամանակ Հայաստանի և Ղարաբաղի բանակները միասնական էին: Ես` որպես պաշտպանության նախարար, սերտ համագործակցում էի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի հետ: Շատ բաներ Ղարաբաղում էին ծրագրվում, շատ բաներ՝ մեզ մոտ, բայց միասին էինք կատարում: Ղարաբաղում այդ ժամանակ մոբիլիզացիա էր, այսինքն՝ յուրաքանչյուր տղամարդ համապատասխան տարիքում պարտավոր էր բանակում լինել: Իմ դուրս գալուց հետո էլ բանակի ձևավորումը շարունակվում էր, մինչ օրս էլ բանակը ձևավորվում է և, իհարկե, հիմա շատ ավելի կարգավորված է, քան այն ժամանակ: Պատերազմի օրերին բանակում գտնվող մարդիկ միմյանց հանդեպ շատ ավելի անձնազոհ և նվիրված էին, քան խաղաղ պայմաններում, և դա բնական է:Հիշում եմ, Քելբաջարի օպերացիայից հետո ռազմական գործողությունների որոշ դադար եղավ: Հրամանատարներ կային, որ գալիս ասում էին` արագացնենք ռազմական օպերացիաները, որովհետև խաղաղ պայմաններում բանակը փտում է: Երբ խաղաղ պայմաններ էին, հարաբերությունների մեջ ճաքեր էին առաջանում, իսկ երբ պատերազմ էր՝ բոլորը միասին էին:Ռազմական առաջին հաղթական գործողությունները եղան այն ժամանակ, երբ մենք դեռ բանակ չունեինք, այն նոր էր ձևավորվում: Այդ ժամանակ պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր, ռազմական գործողությունների հիմնական կազմակերպիչները ղարաբաղցիներն էին և Հայաստանից գնացած կամավորական ջոկատները:Այն ժամանակ շատ կարևոր օպերացիա կատարվեց ջոկատների միջոցով՝ Շուշիի գրավումն ու Լաչինի ազատագրումը, բայց դրանից հետո մենք սկսեցինք պարտություններ կրել: Չնայած արդեն սկսվել էր բանակի ձևավորումը, բայց մեր բանակը հին ձևով էր պայքարում՝ ավելի շատ ջոկատներով, ոչ թե ստրուկտուրաներով: Պատերազմը մտնում էր նոր փուլ, պահանջվում էր նոր մտածողություն, նոր` ժամանակակից բանակ: Այդ ժամանակ էր, որ ես նշանակվեցի պաշտպանության նախարար: Եվ իրար հաջորդեցին հաղթանակները, որոնք ես ինձ չեմ վերագրում: Դրանք մեծ կոլեկտիվի աշխատանք էին: Ուզում եմ ընդգծել, որ հաղթանակները ոչ միայն ճիշտ որոշումներ ընդունելու արդյունք էին, այլև` տասնյակ հազարավոր երիտասարդների անձնազոհության ու Ղարաբաղի հետ սերտ համագործակցության: Սա էր ամբողջ գաղտնիքը:Իսկ անունս ինչու չեն ասում… Այնուամենայնիվ, հաշվի առեք, որ պաշտպանության նախարարությունից դուրս գալուց հետո` մի քանի ամիս անց, ես, լինելով ԱԺՄ-ի նախագահ, ընդդիմության ղեկավարներից մեկը դարձա, իսկ 1996 թվականի նախագահական ընտրություններում միասնական թեկնածու էի: Եվ իշխանությունն աշխատում էր թուլացնել իմ ազդեցությունը բանակի վրա: Սկսեցին անջատել ինձ բանակից, հեղինակությանս հետ խաղալ, դա հատուկ կուրս էր: Բացի այդ, ամեն ոք ուզում է լավ բաներն իրեն վերագրել: Հետո էական դեր խաղաց հայաստանցի-ղարաբաղցի պայքարը, ամեն մեկն իր անունն էր առաջ տանում: Մի պահ ամենամեծ պետական գաղտնիքն այն էր, որ Վազգեն Մանուկյանը եղել է պաշտպանության նախարար, և նրա օրոք մենք սկսել ենք պարտություններից անցնել հաղթանակների և նորմալ բանակ ունենալ: Դա կարծես պետական գաղտնիք լիներ և մինչև այժմ էլ իներցիայով շարունակվում է:
Հայաստանում ազատամարտիկներին կամ զորացրված անձանց բնակարանով ապահովելու հարցը շարունակում է մնալ չլուծված:
Չինացի պապիկը իր վեց տարեկան թոռնուհուն որպես գրավ թողել է հանրային բաղնիքում՝ պատճառաբանելով, որ դրամապանակը տանն է թողել:
Ս.թ. հոկտեմբերի 8-9-ը ՀՀ Հանրային խորհրդի անդամներ Արմեն Տեր-Տաճատյանը և Վազգեն Սաֆարյանը մասնակցել են Աթենքում տեղի ունեցած Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի (ՏՍԽՄԱ) հերթական համաժողովին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանի գործունեության հետ կապված նորանոր հանգամանքներ են ի հայտ գալիս:
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Միհրան Պողոսյանի հրաժարականից հետո ԴԱՀԿ պետի պաշտոնում նրան փոխարինողի անուն է շրջանառվում՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյան։ Հիշեցնենք, որ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր հարկադիր կատարող կարող է նշանակվել այն հարկադիր կատարողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում»,–գրում է թերթը։Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀԿ խորհրդի վերջին նիստից, անդրադառնալով ապրիլյան քառօրյա պատերազմի դասերին՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ հարձակումն սկսել են ադրբեջանական բազմաքանակ Էլիտար-առաջնամասային զորքերը՝ 14 ուղղաթիռներով, որոնցից առաջին երկուսը խփվել են մերոնց կողմից, ինչն Էլ անակնկալի է բերել ադրբեջանական կողմին, քանի որ մարտի առաջին վայրկյանները շատ որոշիչ են հետագա մարտի համար։ «Բոլոր դեպքերում, մենք առաջիկայում սահմանագծում պետք Է մեծացնենք մեր պայմանագրային ծառայողների քանակը, մեր պրոֆեսիոնալները ևս պետք Է առաջին գծում շատ լինեն»,– ասել Է պաշտպանության նախարարը։ Խոսվել Է նաև «80-ականների զենքի» մասին։
«Այս տարվա միայն փետրվարին Հայաստանում արձանագրվել է ջրծաղիկի 453 դեպք։ Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է կենդանիներից տուժելու 195 դեպք։ Իսկ աղիքային վարակներից Հայաստանում փետրվարին տուժել է 255 մարդ։ Փետրվարին Հայաստանում արձանագրվել է նաև շնչառական օրգանների տուբերկուլյոզի 65 դեպք»,–գրում է թերթը։Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: