Հայերեն   English   Русский  
Այլ երկրներ
Կանադայի Ալբերտ նահանգի Ֆորթ Մաքմյուրեյ քաղաքի բնակիչներին տարհանում են տարածվող անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները: Գրում է Russian.rt.com-ը:
Ավստրալա-բրիտանական Rio Tinto կոնցեռնի աշխատակիցները Արևմտյան Ավստրալիայում գտնվող Արգայլ հանքում հազվագյուտ մանուշակագույն ադամանդ են գտել: Գրում է Russian.rt.com-ը:
Մայիսի 3, 2016թ.Մարդու իրավունքները, ժողովրդավարական հասարակությունները և կայուն զարգացումը կախված են տեղեկատվության ազատ հոսքից: Իսկ տեղեկատվության իրավունքը պայմանավորված է մամուլի ազատությամբ: Ամեն տարի մենք նշում ենք Մամուլիազատությանհամաշխարհայինօրը` ընդգծելու դրա հիմնարար սկզբունքները, պաշտպանելու մամուլի ազատությունը և հարգանքի տուրք մատուցելու լրատվամիջոցների այն աշխատողներին, ովքեր վտանգի են ենթարկում իրենց ևնրանց, ովքեր զրկվել են կյանքից իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ...
Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության փոխանցմամբ՝ ինդոնեզական Սումատրա կղզում 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մայիսի 6-ին պլանավորված կուսակցական 7-րդ համագումարի նախաշեմին, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել է բոլոր հարսանյաց և թաղման արարողությունների անցկացումը: Այդ մասին հայտնում է The Sunday Times պարբերականը: Գրում է Russian.rt.com-ը:
Հնդկաստանում Ռամանդիպ Սինգհ անունով դեռահասի համար ատրճանակը ձեռքին սելֆի անելը դժբախտ պատահարով է ավարտվել, քանի որ վերջինս պատահմամբ կրակել է իր գլխի վրա և արդյունքում հոսպիտալացվել: Գրում է Russian.rt.com-ը:
Քենիայի մայրաքաղաք Նայբորիում փրկարարներն որոնում են վեցհարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով ավերակների մեջ արգելափակված բնակիչներին, որոնք կարող են դեռևս ողջ լինել:
Մեծ Բրիտանիան չի կարծում, որ Լիբիայում գտնվող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ստորաբաժանումները անմիջական վտանգ են ներկայացնում Եվրոպայի համար: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Համոնդը: Գրում է Gazeta.ru.-ն:
Եվրոպական Միության իշխանությունները նպատակ ունեն կանխարգելել փախստականների և ներգաղթյալների ներհոսքը, որոնք ձգտում են Աֆրիկայի երկրներից Եվրոպա մուտք գործել: Եմ-ի և Լիբիայի նոր կառավարության համագործակցության շրջանակներում այդ երկրի տարածքում կարող է փախստականների համար ժամանակավոր ճամբար հիմնվել: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ռուսաստանի Դաշնությանը և Միացյալ Նահանգներին կոչ է արել հասնել Սիրիայում բախումների դադարեցմանը: Համապատասխան կոչով Պան Գի Մունը հանդես է եկել Հալեպում հիվանդանոցի վրա իրականացրած հարձակումից հետո: Գրում է Russian.rt.com-ը:
18:52 List
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: